Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Փոխանակ մարդկանց բուժելու, թվաքանակի խնդիր ենք լուծում»

«Փոխանակ մարդկանց բուժելու, թվաքանակի խնդիր ենք լուծում»
07.10.2013 | 16:00

Համաներումը կթեթևացնի՞ արդյոք դատապարտյալների, նրանց ընտանիքների վիճակը: Ո՞վ և ի՞նչ սպասելիքներ ունի այնքան սպասված համաներումից: Ինչպե՞ս է այն ընկալվում մեզանում և ծառայո՞ւմ է, արդյոք, պատժի նպատակների արդյունավետ իրականացմանը: Ահա այս հարցերն էին «Զարկերակ» ակումբում քննարկում ասօր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ ԵԳԱՆՅԱՆԸ և «Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր ՄՈՐՈԶՅԱՆԸ: Խ.Մորոզյանը, դժգոհելով դատաիրավական համակարգից, կարծիք հայտնեց, որ համաներմամբ կարևոր խնդիրները չեն լուծվում: Ըստ նրա, կարևոր է օրինակ այն, որ փոխանակ խնդիրը արմատախիլ արվի, այդ մարդկանց վրա աշխատանք տարվի, լուծվում են երկրորդական, «ածանցյալ» խնդիրներ: «Թվաքանակի խնդիր ենք լուծում, մինչդեռ իրականում ազատազրկման վայրերում մարդիկ ոչ թե փոխվում են, այլ հակառակը՝ այնտեղի փոշին հետները դուրս բերելով՝ նրանց արժեհամակարգը խեղաթյուրվում է և այլ ճանապարհ չի մնում, քան լքել երկիրը կամ կրկնահանցագործ դառնալ»,-նկատեց բանախոսը: Նրա խոսքով, քիչ չեն այն դեպքերը, երբ լուրջ հանցագործություն կատարած ու 50 կգ մետաղ գողացած հանցագործները միևնույն բանտախցում են նստում, և փոխանակ վերջինին կարճ ժամանակաընթացքում ազատ արձակելու, երկարատև պատիժ են սահմանում. «Կան դեպքեր, երբ արդարացման դատավճռի փոխարեն անձին ազատազրկման են դատապարտում: Այն անձը, ով 50 կգ մետաղ է գողացել ու բանտախցում պետք է նստի հինգ անգամ նստած մեկի հետ` ո՞վ պետք է ում ինչ սովորեցնի: Եվ հիմա համաներմամբ դուրս եկած այդ անձը կկարողանա՞ զերծ մնալ կրկնահանցագործությունից կամ ի՞նչ պետք է սերմանի հասարակության մեջ»,-ասաց բանախոսը` պնդելով, որ համաներումը որևէ արդյունք չի տալիս:

Փաստաբան Հայկ Եգանյանի խոսքով, դատապարտյալը հասարակության մեջ հայտնվելով, չի խնդրում հասարակությունից, որ իրեն ընդունեն, ինչպես էր դա խորհրդային արժեհամակարգի օրոք, այլ նա լիարժեք ինտեգրվում է և համաներումը ոչ թե վերևի հրահանգ պետք է լինի, այլ հասարակության պահանջ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ